1994
Կոնդ
«Կան լուրեր, որոնց համար դռներն էլ են նեղ։»

Առաջին տպաքանակ · 300 օրինակ
«Ամենամեծ պայթյունները ձայն չունեն։»
Վեպ ընկերության, նախանձի և պատերազմի մասին՝ Երևանի հին Կոնդից մինչև առաջնագիծ։ Երեսուն տարի, երկու պատերազմ և մի տետր, որը չպետք է գտնվեր։
Կոնդ, 1994
Ապրիլի այդ օրը փողոցի կանայք հավաքվել էին Կարապետյանենց թոնրատանը. հացի օր էր։ Եվ հանկարծ եկավ այդ պահը, որից վախենում էին բոլորը։
Գրքի մասին
Կոնդ, 1994։ Երեքամյա Սամվելը դեռ չգիտի, որ հայրն այլևս չի վերադառնալու։ Երկու դուռ այն կողմ մեծանում է Տիգրանը՝ փողոցի չթագադրված թագավորը, որին խաղը միշտ սպասում է։
Նրանք մեծանում են միասին՝ Կոնդի տանիքների, մի ծիծաղող աղջկա, Բոբ անունով մի շան և չասված բառերի արանքում։ Հետո գալիս են բանակը, ապրիլը, Գերմանիան, նոր պատերազմը։
Իսկ մի հին բլինդաժում, բարձի մեջ, տարիներով սպասում է կապույտ կազմով մի տետր՝ առաջին էջին զգույշ ձեռագրով. «Ուրիշներին կարդալ չի կարելի։ Ընդհանրապես»։
«Երկրորդ բարձ»-ը վեպ է ընկերության, խղճահարության, լռության և այն ճշմարտության մասին, որը միշտ գիտի վերադարձի ճանապարհը։
Ժամանակագրություն
1994
Կոնդ
«Կան լուրեր, որոնց համար դռներն էլ են նեղ։»

2014
Բանակ
«Որոշ ճանապարհներ չափվում են ոչ թե կիլոմետրով, այլ լռությամբ։»
2016
Ապրիլ
«Ամենակարճ գիշերները երբեմն ամենաերկարն են։»
2020
Պատերազմ
«Կան աշուններ, որոնք ոչ ոք չի ուզում հիշել։»
2022
Վերադարձ
«Թաքցվածը գիտի վերադարձի ճանապարհը։»
Հերոսները · 1994
Սամվելն ու Տիգրանը մեծանում են կողք կողքի։ Երեսուն տարի անց նրանց ընկերությունը կանցնի բանակի, երկու պատերազմի և մի ճշմարտության միջով, որը տարիներով սպասել է բարձի մեջ։


Սամվել
Կոնդ, 1994
«Նա խաղում էր իրենց նեղ փողոցում՝ մի գդալով ու մի դատարկ ամանով, որ մայրը տվել էր, որպեսզի հաց թխելու ժամանակ չխանգարի։»

Տիգրան
Կոնդ, 1994
«Նա պարզապես գալիս էր, և խաղը սկսվում էր։ Չէր գալիս՝ խաղը սպասում էր։»
Հողի տակ լռություն էր՝ այն խորը, հին լռությունը, որ լինում է միայն հողի տակ։
Ամենամեծ պայթյունները ձայն չունեն։
Երեք քայլ ու մի բարձ։
Վառած լապտերը մոտեցրեց՝ ափով ծածկած, ինչպես սովորեցրել էին։
Ժպտացող տղաներ, որ չգիտեին՝ ինչ է լինելու իրենց հետ։
Լելե Թեփե · 2020
Մութ է։ Շարժեք լապտերը՝ մկնիկով կամ մատով։
Գիրքը
Քաշեք էջը կամ սեղմեք եզրին։ Էջանիշները տանում են դեպի գլուխները։
Մի էջի անկյուն ծալված է։ Ինչ-որ մեկը ուզել է վերադառնալ այստեղ։
ԱԲՐԱՀԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Երկրորդ բարձ
վեպ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ · ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ
Եվ նրանք նստած էին այդպես՝ երկու երեխա իրար կողքի, տան շեմին, մինչև մութն ընկնելը։ Ոչինչ չէին խոսում։ Երեք տարեկանում ընկերությունը խոսքի կարիք չունի։ Ընկերությունը նստելն է՝ կողք կողքի, երբ նստելուց բացի անելու ոչինչ չկա։
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ · ԵՐԵՔ ՏԱՐԵԿԱՆ
Երեք տարեկանը ոչինչ չի հասկանում, ասում են մեծերը։ Սխալվում են։ Երեք տարեկանը ամեն ինչ հասկանում է. պարզապես դեռ բառեր չունի։ Բառերը գալիս են հետո՝ տարիների հետ, և գալիս ու նստում են հին հասկացածի վրա, ինչպես ձյունը՝ քարի։ Քարը մնում է ներքևում։
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ · ԿՈՆԴԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ
Երեկոյան նրանք բարձրացան Սամվելենց տանիքը։ Դա նրանց տեղն էր։ Տանիքից երևում էր ամբողջ Երևանը՝ Հրազդանի✎ Հրազդան — գետը, որի ձորով անցնում է Երևանը։ ձորը, կամուրջը, հեռվում՝ Արարատը, որը երեկոյան դառնում էր մանուշակագույն և նման էր նկարի, որը մեկը մոռացել էր երկնքից վերցնել։

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ · ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ութերորդ դասարանում մարդիկ չեն փոխվում. ութերորդ դասարանում մարդիկ բացահայտվում են։ Այն, ինչ մինչ այդ եղել է կոկոն, սկսում է ճաքել, և ամեն մեկից դուրս է գալիս այն, ինչ իրականում ներսում էր։
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ · ՈՒԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Էմման ժպտաց՝ գլուխը թեքած, և ձյունը նստում էր նրա շիկահեր մազերին ու չէր հալվում, և Տիգրանը հասկացավ, որ եթե ևս մեկ վայրկյան նայի, ապա կասի մի բան, որից հետո աշխարհը էլ չի լինի այնպիսին, ինչպիսին կա։
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ · ՏԵՏՐԸ
Չգրված վատ միտքը մեռնում է, ինչպես օդ չունեցող կրակը։
ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ · ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՑ ԱՌԱՋ
Տանիքին այդ երեկո նրանք դեռ երկար նստեցին։ Երևանը վառեց իր լույսերը, Էմման երգեց մի երգ, որ ոչ ոք չգիտեր որտեղից էր, Տիգրանը ձայնակցեց՝ սարսափելի ծուռ, և ծիծաղեցին, ամեն ինչ նորից լավ էր, այսինքն երևում էր, թե լավ էր, և գարնանային երկնքի տակ երեք երեխա հրաժեշտ էին տալիս մանկությանը։
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ · ԲԱՆԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Եվ չորս ժամ նրանք լսեցին նույն սկավառակը՝ նորից ու նորից, որովհետև լռությունն ավելի վտանգավոր էր։
ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ · ԱՊՐԻԼ
Ժամը 06:52-ին աշխարհը պայթեց։ Հետո, երբ պատմում են, ասում են՝ «սկսվեց հրետակոծությունը»։ Բառերը մաքուր են։ Իրականությունը մաքուր չէ։ Իրականությունը սկզբում ձայն է՝ այնպիսի ձայն, որ մարմինդ լսում է ականջներից առաջ։ Մարմինդ արդեն գետնին է, երբ միտքդ դեռ հարցնում է՝ թե ինչ էր դա։ Հետո հողն է՝ բերանիդ մեջ, օձիքիդ տակ, ամենուր։ Հետո՝ գոռոցները. ոչ թե վախի, այլ հրամանի գոռոցներ, որոնց մեջ վախը թաքնված է այնպես, ինչպես ջուրը՝ պատի մեջ։
ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ · ԱՊՐԻԼ
Եվ ոչ ոք երկրորդ անգամ չի կանչում, որովհետև երկրորդ կանչը արդեն հարց չէ, երկրորդ կանչը ողբ է, բայց դեռ ողբի ժամանակը չէ։
ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ · ԱՊՐԻԼ
Թղթի վրա գրված մտքերը համբերատար են։ Նրանք կարող են սպասել տարիներ։
ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ · ՀԱՅԿ
Նա չգնաց հերոսի պես։ Հերոսները կինոներում են գնում՝ երաժշտության տակ։ Հայկը գնաց հայհոյելով՝ ցածր, անդադար, մի երկար հայհոյանք, որի մեջ խառը հիշատակվում էին դիպուկահարը, դիպուկահարի ազգուտակը, ապրիլ ամիսը, Կոնդի✎ Կոնդ — Երևանի ամենահին թաղամասերից մեկը։ բոլոր բակերը և անձամբ Սամվելը՝ «տանձակե՛ր, մեջտեղում ընկնելու տեղ ես գտել»։
Մնացածը՝ գրքում։
Ինչպես պատվիրելԷջեր գրքից
Սեղմեք էջի վրա՝ այն կարդալու համար։
Մոտեցրեք կուրսորը կամ սեղմեք՝ բառերը կցրվեն և նորից կհավաքվեն։
Բովանդակություն
Կան լուրեր, որոնց համար դռներն էլ են նեղ։
Ամեն թագավորություն սկսվում է մի գնդակից։
Առաջին սահմանները գծվում են բակերի միջև։
Մի օր դասարանի դուռը բացվում է, և ոչինչ այլևս նախկինը չէ։
Ամենածանր բառերն այն են, որ ոչ ոք չի ասում։
Կան տողեր, որ գրվում են միայն մեկ հոգու համար։
Բոլորն ասում են, թե ուր են գնալու։ Մեկը լռում է։
Որոշ ճանապարհներ չափվում են ոչ թե կիլոմետրով, այլ լռությամբ։
Ամենակարճ գիշերները երբեմն ամենաերկարն են։
Երբեմն մարդուն ճանաչելու համար պատերազմ է պետք։
Կյանքը շարունակվում է. հարցը միայն այն է, թե ինչպես։
Հեռավորությունը միշտ չէ, որ քարտեզի վրա է։
Կան աշուններ, որոնք ոչ ոք չի ուզում հիշել։
Որոշ տեղեր սպասում են մարդուն։
Ամենամեծ պայթյունները ձայն չունեն։
Մի գիշեր կա, որ տևում է տարիներ։
Ոչ բոլոր վերքերն են երևում։
Նորը գալիս է առանց թակելու։
Ասելը համարձակություն է. լսելը՝ սեր։
Թաքցվածը գիտի վերադարձի ճանապարհը։
Հրատարակություն
300
Ընդամենը 300 տպագիր օրինակ։ Երբ դրանք վերջանան, այս տպաքանակը այլևս չի լինի։
ՔԱՇԵՔ՝ ՊՏՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պատվիրել
3 500 ֏
«Երկրորդ բարձ»-ը կարելի է պատվիրել միայն մեր սոցիալական էջերի միջոցով՝ Instagram-ում կամ Telegram-ում։
Նոր տպաքանակներ, ընթերցումներ և հեղինակի նամակներ։ Առանց սպամի։
Կապ հեղինակի հետ՝+374 95 55-55-89hayrapetyanabraham@gmail.com